Չտրվե՛նք գայթակղությանը... Անկեղծ ասած, ես շատ լավ հասկանում եմ Սրբազանի գլխավորած շարժման հետևորդների արդարության հիմավոր պահանջը, սակայն... Սրբազանն իր խոսույթում ասում է, որ այս շարժումը պետք է լինի աննախադեպ համախմբման դրսևորում, այլ ոչ պառակտման: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գևորգ Գրիգորյանը:
«Նույն ժամանակ մեր կրոնը մեզ պատգամում է լինել ներողամիտ, իսկ վրեժը թողնել Տիրոջը...
Հետևաբար շարժմանը մասնակցող բոլոր ընկերներիս, համախոհներիս և գաղափարակիցներիս խնդրում եմ լինել զուսպ հանրային խոսքում՝ կլինի դա հարցազրույց կամ ինչ-որ գրառում: Ձեր արդար միտումները էմոցիոնալ փաթեթավորման պատճառով կարող են վտանգել շարժման գաղափարական և բովանդակային ուղղությունը:
Ես իմ գիտակից կյանքում առաջին անգամ եմ տեսնում, որ Եկեղեցին առաջնորդի Հայրենիքի փրկության պայքարը... մինչ այս դեպքը նման բաների մասին կարդացել եմ միայն պատմության դասագրքերում, ուստի եկեք աշխարհիկ ցանկություններով և սեփական ամբիցիաները բավարարելով չվնասենք Սրբազանի գլխավորած շարժմանը: Զոհենք մեր ամբիցիաները հանուն մեր Հայրենիքի և մեր Եկեղեցու...
-Երանի՜ հոգով աղքատներիդ, որովհետև Աստծո արքայությունը ձերն է:
-Երանի՜ նրանց, որ քաղցած են այժմ, որովհետև պիտի հագենան:
-Երանի՜ նրանց, որ այժմ լալիս են, որովհետև պիտի ծիծաղեն:
Ղուկաս 6:20-23
Աստծով»,- գրել է նա: