«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ականների համար շարունակում է տարօրինակ մնալ ՍԴ թեկնածու Դավիթ Խաչատուրյանի՝ առողջական վիճակի կտրուկ վատթարացման հիմքով ԱԺ չներկայանալը ու հարց են բարձրացնում, թե այդ ինչ հիվանդություն էր, որ նա չեկավ ԱԺ։

Ու մինչ իշխանական պատգամավորները չեն կարողանում գտնել հարցի պատասխանը, Դավիթ Խաչատուրյանը, ԱԺ «չներկայանալու» փոխարեն, գնացել Է մայիսի 3-ին կայացած դատավորների ժողովին, ու ինչպես կոլեգաներն են նկատել, նա բավականին առողջ ու թարմ տեսք է ունեցել։ Հաջորդ քառօրյային պարզ կլինի՝ Խաչատուրյանին առողջական վիճա՞կն էր հետ կանգնեցրել, որ նա ՍԴ դատավոր դառնալու իր երազանքին հասներ, թե՞ այլ խորքային պատճառներ կան։

«Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հարցի քննարկմանը եւ խնդրել է տեղափոխել քննարկման օրը։ Հետեւաբար՝ հերթական նիստի օրակարգից հարցը հանվում է եւ հետագայում կքննարկվի»,- նշել էր Ռուբինյանը»։