Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խուսափեց կոնկրետ պատասխանել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, որ եթե այս իշխանությունները չկարողանան բավարարել ժողովրդի՝ լավ ապրելու պահանջը, դարձյալ հանրային հուզումներ կլինեն՝ մինչև գա մի ուժ, որն անկեղծորեն կասի՝ ինչպես է ժողովուրդը լավ ապրելու:   

«Ես ոչ թե այդ հայտարարությունն եմ մեկնաբանում, այլ ուղղակի ուզում եմ ընդհանրապես նմանատիպ բոլոր պնդումների վերաբերյալ ասել, որ տարիներ շարունակ Հայաստանում կար նախևառաջ արդարության, իրավունքների և ազատության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական խնդիրներ, և հենց այդ խնդիրները հնարավոր դարձրին հեղափոխությունը և իշխանությունն արդեն իսկ լուծել է իր առջև դրված թիվ մեկ մարտահրավերը, այն է՝ ազատ, արդար, արժանապատիվ  Հայաստանն այլևս վաղուց իրականություն է: Հիմա կա անելիքների և բարեփոխումների երկրորդ փուլը, որը պետք է վերաբերվի արդեն տնտեսական ոլորտին».-ասաց Միրզոյանը:Միրզոյանը նշեց, որ պետք չէ մոռանալ, որ այս իշխանությունն ընդամենը մեկ ամիս է, որ մեծամասնություն ունի օրենսդիրում և դեռ ձևավորման փուլում է կառավարությունը: 

«Բոլոր հոռետեսական գնահատականները նոր սկսվող փուլի համար՝ ամենևին չեմ կիսում»,- ասաց Միրզոյանը: