Արարողությունը տեղի է ունեցել Տաթեւի վանքում. «Օրն ու վայրն ամուսինս է ընտրել: Վաղուց էր ցանկանում, որ մեր աղջիկները Տաթեւում կնքվեն: Սպասում էինք` մի փոքր մեծանան, որպեսզի հեշտ հաղթահարեն ճանապարն ու լավ գիտակցեն մկրտության խորհուրդը: Քանի որ մեր ամուսնության օրը մայիսի 28-ն 

 

Իրինայի փախանցմամբ' պսակադրության առաջարկը քահանան է արել. «Մոտ երկու ամիս առաջ Դավիթը կապ հաստատեց նրա հետ' մկրտության համար օր ու ժամ պայմանավորվելու համար, վերջինս հարցրել էր' արդյոք մենք եկեղեցով պսակադրված ենք, եւ իմանալով, որ միայն ԶԱԳՍ-ով ենք ամուսնացած՝ առաջարկել էր այդ օրը նաեւ պսակադրվել: Գործուղման գնալուց առաջ Դավիթն ինձ ասաց' «Կնիկ, 15 տարի անց նորից ամուսնանալու ենք»: Փաստորեն ինձ դարձյալ առաջարկություն արեց, ես էլ նորից սիրով համաձայնեցի:)»:

Նա մեծ սիրով է պատրաստվել երկու արարողություններին էլ.«Այնքան ոգեւորված էի, որ էլ ասելու չէ: Վահան Խաչատրյանի հետ խանութներով ընկած զգեստի կտոր էինք ընտրում, ուրախությանս չափ չկար, բոլոր վաճառողների հետ խոսում էի, ոգեւորված պատմում, թե ինչ առիթի համար եմ զգեստ կարում:)»:

 

 

Տոնական օրն ամուսիններն անցկացրել են ամենամտերիմների միջավայրում. «Քավորի պարտականությունն ամուսնուս ընկերոջն էր վստահված, նրան ոչ միայն մենք, այլ նաեւ մեր աղջիկներն են շատ սիրում: Արարողությանն ու դրան հաջորդող փոքրիկ հավաքույթին միայն մեր մտերիմ բարեկամներն են ներկա եղել, ցավոք, քույրս` Լուսինեն, Հայաստանում չէր, նրա բացակայությունը շատ էի զգում»,- նշել է Իրինան:


Ամփոփելով Դավթի կողքին անցկացրած տարիները՝ նա ասել է.«Մեր ամուսնությունից հետո կյանքս ամբողջովին փոխվել է: Ճիշտ է՝ ես շատ դրական մարդ եմ, միշտ ուրախ կյանքով եմ ապրել, բայց նրա հետ ծանոթանալուց հետո մի տեսակ երջանկությունս այլ է, ամեն օրս մյուսից տարբերվող ուրախ ու երջանիկ է անցնում»: