Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր մեղադրում իշխանություններին՝ խնամի-ծանոթ-բերեկամով պետական կառավարման համակարգը կոմպլեկտավորելու համար: Որպես օրինակ նա բերում էր ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների տնօրենների օրինակները, որոնք քիչ չէ նշանակվում էին վերը նշված սկզբունքով, դեռ մի բան էլ հաջողացնում էին պաշտոնավարման ընթացքում հայտնվել տարատեսակ սկանդալային պատմությունների մեջ; Դա, ըստ Փաշինյանի, խոսում էր նրանց նշանակած իշխանությունների որակի մասին: Հեղափոխությունից հետո ՊՈԱԿ-ները, ինչպես գիտենք, օպտիմալացվեցին: Թվում էր, թե մնացյալ սեգմենտն էլ պետք է զբաղեցնեն բանիմաց կադրերը, սակայն, միայն թվում էր: Դիցուք՝ Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետարանում շարունակում է դեռևս 2018-ից սկսված ԽԾԲ-ն։ Մարությանի ընկերներ Աշոտ Մելոյանն ու Հովհաննես Գրիգորյանը, որոնք Մարությանի հետ միասին նկարահանվում էին «Կարգին հաղորդման» մեջ, դեռևս նախորդ տարի աշխատանքի են անցել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում։ Ի՞նչ կապ ունեն դերասաններն ընդհանրապես կենդանիների ստերջացման և խնամքի հետ, կարելի է միայն «պատկերացնել»։ Վերջերս էլ տեղեկություն տարածվեց, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ում քրեական գործ է հարուցվել յուրացման և վատնման հատկանիշներով։
Համաձայն մամուլի հրապարակումների՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի ժ/պ Արմեն Գրիգորյանի նշանակման հարցերում դեր է խաղացել Մարությանի կինը, ով մտերիմ է նշանակված անձանց կանանց հետ և ընդհանուր զրույցներում միջնորդել է հենց նրանց նշանակել այդ պաշտոններին: Նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը, որին հայտ ներկայացրել էր 14 հոգի, մասնակցել էր 12-ը, հաղթող ճանաչվել՝ 7-ը: Արդյունքում՝ ՊՈԱԿ-ի խորհուրդը քվեարկել է առաջադրված թեկնածուներից Վարդան Վարդանյանի օգտին: Իսկ ո՞վ է նա: Վարդան Վարդանյանը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի իրավաբանն էր: Ըստ որոշ տեղեկությունների՝ Վարդան Վարդանյանի «հովանավորը» պարկի նախկին ղեկավար Վահե Գուլանյանն է: Բացի այդ, այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Գուլանյանի ընկերը՝ Կարեն Ճենտերեճյանը, որը շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատուն է, նաեւ խորհրդի անդամ է, քվեարկել է հենց Վարդանյանի օգտին: ՊՈԱԿ-ից ամենասկանդալայինն էլ թերևս, այսպես կոչված՝ ֆեյքերի ՊՈԱԿ-ն է, որը, կարծես թե, ընդհանրապես չի զբաղվում իր կանոնադրության մեջ ֆիքսված գործառույթներով, այլ ապահովում է կառավարության ֆեյք աջակիցների ծանր հրետանին…
ՊՈԱԿ-ի պետերն ու նրանց հետապնդող սկանդալները. ի՞նչը փոխվեց Նոր Հայաստանում
20:24 - 30.Ապրիլ.2020
Առաջարկում ենք նաև
17/03/22 18:54
Հայաստանի սահմանը հատել է Ուկրաինայի մոտ 4000 քաղաքացի, գրեթե բոլորը հայեր են. Ուկրաինայի դեսպանատուն
12/12/20 11:32
Հայաստանում նրանց իշխանավարության ամեն մի ժամը բերելու է նորանոր խայտառակ ձախողումների. Արտակ Թովմասյանը՝ ՀՀ իշխանությունների մասին
01/09/18 10:32
Հայաստանում առաջին դասարան է հաճախելու 39 հազար աշակերտ. մարզերում նրանց թիվը զգալի աճել է
20/08/18 17:08
Հայաստանում լիքը բան փոխվեց, բացի անձի պաշտամունքից և հանրային գիտակցության մեջ արմատացած միֆերից
17/10/17 18:42
Կանխատեսվում է գրիպի AH1 ենթատեսակի շրջանառություն. Հայաստանում այդ վիրուսը դեռեւս չի շրջանառվում
23/12/16 19:19
Հայաստանում կոբացի փախստականներ կան. նրանց վիճակը ծանր է
18/03/15 09:42
«ՀԺ». Հայաստանում ապրում է Ցեղասպանությունը վերապրած 33 մարդ. նրանց թոշակը կբարձրացվի
01/12/14 19:28
BIO Ռիթմ. ՄԻԱՎ-ով հիվանդների թիվը Հայաստանում. ինչպե ՞ս է կազմակերպվում նրանց բուժումը (տեսանյութ)
30/04/14 19:20
Հայաստանում շատ ջանք է թափվում սիրիահայերին օժանդակելու համար, սակայն նրանց մեծ մասը ցանկություն չունի հաստատվել հայրենիքում
05/12/13 02:19
Ինչ կլիներ նրանց վիճակը, եթե հայտնվեին Հայաստանում
Ամենադիտված
Լրահոս
17:30
Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով
11:25
Համացանցում են հայտնվել Իրանի նախագահի ուղղաթիռի բեկորների հայտնաբերման առաջին կադրերը (լուսանկարներ)
10:55
«Բա Արցախից ինչո՞ւ դուրս եկաք» հարցադրումն անում են դիտավորյալ՝ ցավեցնելու նպատակադրմամբ. Արցախի ՄԻՊ
09:45
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ
09:35
Իրանի նախագահի լիազորությունները կփոխանցվեն առաջին փոխնախագահին. նախագահական ընտրություններ կանցկացվեն
09:15
Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների դիերի նույնականացման գործընթացը
13:55
«1992 թվականի այս օրը Հայկական Բանակն ազատագրեց Բերձորը. 2024-ի այս օրը, առանց մեկ կրակոցի, հանձնվում է Կիրանցը, ու ոչ միայն...»
13:30
Նիկոլ Փաշինյանը պետք է հեռացվի, միասնական թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանց
12:59
«Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արշավիր Ղարամյանը՝ նախկին դատախազին
11:50
Փաշինյանն ու Գնել Սանոսյանը փորձում են գյուղացիներին համոզել, որպեսզի վերջիններս վերցնեն փոխհատուցումը. Բագրատ Սրաբազան
11:17
Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
09:32
Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ»
09:05
«Ժողովուրդ». Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը
08:55
«Ժողովուրդ». Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել
16:40
Ո՞ր բարձրաստիճան պաշտոնյաների կանայք են պատերազմի ժամանակ առևտուր արել, որը հանգեցրել է պարտության․ Դատախազության՝ պարզաբանումը
15:40
Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան
15:01
Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)