«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ պաշտոնական տեղեկատվության' 2022 թ․-ի սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո առնվազն 7․600 անձ Արցախից տեղահանվել էր Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր։ Մեծ մասը կանայք էին, երեխաներ, տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք։ 2022թ․ նոյեմբերի դրությամբ այս անձանցից 2․532-ը դեռ հաշվառված էին Միգրացիայի պետական ծառայությունում։
Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 7-ին տված ասուլիսում, երբ հարց հնչեց, թե տեղյակ է արդյոք Արցախից բռնի տեղահանված գրեթե 150 հազար քաղաքացուց, թե 16 հազար քաղաքացու արտագաղթից հետո քանի անձ է վերադարձել Հայաստան՝ մշտական բնակության համար, կշիռ ունեցող որևէ պատասխան չհնչեց։