Թուրքիան պետական մակարդակով ամեն կերպ փորձում է թեժացնել հայ-թուրքական առանց այն էլ լարված հարաբերությունները, որի վառ օրինակներից է օրերս սահմանամերձ տարածքում ռուս սահմանապահների կողմից թուրք հովվի սպանության մեջ հայկական կողմի մեղավորության դիտարկումը, գրում է ԳԱԼԱ-ն: Մի քանի դրդապատճառներից ելնելով' վերջին շրջանում լարված են նաև հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունները' նշել է վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը: Սահմանին հնչած կրակոցների, հայ-թուրքական և ռուս-հայկական հարաբերությունների մասին կարծիք են հայտնել քաղաքագիտական ոլորտի մասնագետները: Մանրամասները' տեսանյութում: