Այսօր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ելույթ է ունեցել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանը: Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.
Հայաստանի և Եվրամիության միջև ավելի քանի երեք տարի տարվող բանակցությունները վերջերս ձախողվեցին: Հայաստանյան իշխանությունները հայտարարեցին Մաքսային միությանը միանալու՝ իրենց ցանկության մասին: Այս որոշումը դարձրեց շատ դժվար, եթե ոչ՝ անհնար, Հայաստանի և Եվրամիության միջև Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը:
Սա չի կարելի անվանել լավ կամ վատ: Սա պարզապես իրականությունն է:
Ես կուզեի բոլորի ուշադրությունը հրավիրել խնդրի արմատների վրա:
Թույլ տվեք սկսել՝ արձանագրելով․ Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը եվրոպական կառույցների հետ: Սակայն մեզ անհրաժեշտ է նոր օրակարգ: Այնպիսի մի օրակարգ, որը բաց և ընդունելի կլինի հասարակության համար: Ես ի նկատի ունեմ հատկապես հասարակության այն հատվածը, որը հանդիսանում է եվրոպական ժողովրդավարական արժեքների իրական կրողը, և որի կարծիքն այնքան հաճախ անտեսվել է եվրոպական կառույցների կողմից:
Բավականին հաճախ ես տպավորություն եմ ունեցել, որ Եվրամիությունը նպատակ էր դրել բանակցել այսբերգի երևացող մասի հետ՝ պատրաստակամորեն փոխզիջման գալով դրա անտեսանելի հատվածի շուրջ:
Շատ հաճախ եղել են իրավիճակներ, երբ եվրոպական կառույցները շոշափելի զիջումների են գնացել, կարող եմ անգամ ասել՝ աչք են փակել որոշ արմատական հարցերի վրա, ինչպիսիք են արդար ընտրությունները և մարդու իրավունքները: Հավանաբար դա արվում էր հանուն հարթ բանակցային պրոցեսի:
Բոլորն արդեն հոգնել են եվրոպացի դիտորդների սիրելի արտահայտությունը լսելուց՝ թե այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին: Հասարակությունը և քաղաքական կուսակցությունները շարունակաբար կորցնում էին վստահությունը եվրակառույցների հանդեպ ամեն անգամ, երբ այս արտահայտությունը հնչում էր հերթական խնդրահարույց ընտրական պրոցեսից հետո:
Իմ երկիրը և եվրոպական կառույցները շարունակելու են միասին աշխատել: Սա փոխադարձ շահերի խնդիր է:
Բայց իրոք կարևոր է, որ համատեղ աշխատանքի, բանակցությունների և երկխոսության նոր էջն ունենա նոր օրակարգ, որտեղ առաջին՝ ամենախիստ կետը կլինի մարդու իրավունքների խնդիրը:
Մենք պետք է հիշենք, որ մարդու հիմնարար իրավունքները չեն կարող փոխզիջման առարկա լինել: Ոչ ոք չի տվել նման մանդատ ո՛չ հայաստանյան իշխանություններին, ո՛չ եվրոպացի պաշտոնյաներին:
Ելման կետը պետք է միշտ լինի մտքի և արտահայտման ազատությունը, որն այնուհետև դրսևորվում է ազատ ընտրությամբ:
Գաղափարներից գանք նյութական հարցերին: Հայաստանի և Եվրամիության միջև հնարավոր ֆիզիկական սահմանը հայ-թուրքականն է: Բոլորս գիտենք, որ այն դեռևս փակ է: Արդյո՞ք այս հարցը երբևէ լրջորեն քննարկվել է Ասոցիացման համաձայնագրի շուրջ տարվող բանակցությունների ընթացքում: Կարո՞ղ էինք մենք երբևէ խթանել Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցությունը՝ առանց ունենալու իրական ցամաքային կապ, գործող երկաթուղի: Արդյո՞ք փակ սահմանները դեմ չեն եվրոպական արժեքներին:
Այս օրերին լարված իրավիճակ է հայաստանյան քաղաքական դաշտում: Մենք պետք է որոշենք՝ ինչ անել սրանից հետո: Բայց ինչպիսին էլ լինի որոշումը, Հայաստանը պետք է շարունակի հարաբերություններ կառուցել Եվրամիության, եվրոպական կառույցների հետ: Քաղաքական ուժը, որ ես եմ ներկայացնում, հասկանում է դրա կարևորությունը և ձգտում է խորացնել համագործակցությունը: Բայց մեզ անհրաժեշտ է բանակցային նոր օրակարգ՝ նոր, իրական խնդիրների ներառմամբ: Դա է ճանապարհը, որ թույլ կտա վերականգնել փոխադարձ վստահությունը:
Բոլորն արդեն հոգնել են եվրոպացի դիտորդների սիրելի արտահայտությունը լսելուց՝ թե այս ընտրությունները մեկ քայլ առաջ էին
0:55 - 1.Հոկտեմբեր.2013
Աղբյուր՝
http://ilur.am/news/view/19046.html
Առաջարկում ենք նաև
26/01/24 15:40
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին
06/05/14 09:41
Թուրքերը մեզնից արդեն մեկ քայլ առաջ ընկան
24/01/14 11:31
Ինչո՞ւ է Financial times-ի լրագրողն այդքան ոգևորվել հայկական սմարթֆոնով, երբ բոլորս գիտենք, որ այն հավաքվում է Հայաստանից դուրս
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
26/01/24 14:20
Պատմությունը մեզ առաջիկայում դնելու է ընտրության առաջ, այս առումով պրոցեսն արդեն սկսված է
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
29/09/23 11:43
Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի․ Ալեն Սիմոնյան
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
01/05/23 18:00
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև կա պայմանավորվածություն՝ Արցախի հարցը մեկընդմիշտ փակելու ուղղությամբ․ Մետաքսե Հակոբյան
Ամենադիտված
Լրահոս
15:18
Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններ
14:59
Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբան
10:16
«Սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ը ԼՂ-ից ավելի քան 100 հզ․ էթնիկ հայ տեղահանվեց»․ Պետդեպի զեկույցը
08:40
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
18:16
Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
09:05
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
08:35
«Բագրատ Գալստանյան` Տավուշ աշխարհի «Տահույս»-ը, «Տաուժ»-ը, «Տալույս»-ն ու «Բացառիկ»-ը». Նիկոլայ Գրիգորյան
08:15
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
08:08
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
17:00
Պարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվում
15:44
Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)