Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին դիմել է երկրի բնակչությանը և կոչ արել բոլորին մասնակցել վաղվա' հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններին և քվերկել այն թեկնածուի օգտին, ում իրենք կցանկանան տեսնել որպես նախագահ: Իվանիշվիլին այս հայտարարությամբ հանդես է եկել հոկտեմբերի 25-ին: Վրաստանի նախագահը նաև շեշտեց, որ Վրաստանին ևս մեկ կարևոր քայլ է պահանջում: Այդ քայլը նոր էջ կբացի Սահմանադրության և պետության ղեկավարման մոդելի համար:
Մենք խաղաղությամբ ենք հասել այս ընտրություններին և դա մեր ազգի հաղթանակն է:

 

«Այս 20 տարիների ընթացքում մեզ առաջին անգամ հնարավորություն է տրվում փոխել նախագահին ընտրության միջոցով: Մեր կառավարությունը պարտավոր է անցկացնել ազատ, թափանցիկ և եվրոպական ստանդարտներին համապատասխան ընտրություն: Այսօր բոլոր ընտրողները կարող են առանց բռնութան և սպառնալիքի կատարել ընտրություն: Մենք կարող ենք ապահովել բարձրակարգ ընտրական գործընթաց: Դա մեր խմբի քաղաքական կամքն է և վրաց ժողովրդի ընտրությունը»,- այսպիսի կոչով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

 

Նա նաև հիշեցրել է, որ ընտրությունը մարդկանց տալիս է հնարավորություն' երկրի զարգացման համար: «Դրա համար ես կոչ եմ անում բոլոին գալ ընտրության և քվեարկել ցանկալի թեկնածուի օգտին: Դա իմ և իմ ընտանիքին հնարավորություն է տալիս մասնակցել և ընտրել. ես երջանիկ եմ, որ կարող եմ կատարել իմ քաղաքացիական պարտքը»,- ասել է Իվանիշվիլին: