«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․
«20 թվականից ստեղծված 3-րդ ՈՒժ հասարակական քաղաքական շարժումը հայտնում է իր անհանգստությունը եւ մտահոգությունը դեռեւս ներկայիս իշխանության կողմից 2020 թվականից ՝պարտության դատապարտած Հայ ժողովրդին եւ այժմ էլ շարունակելով նույն ոճրագործությունները։
Կոչ ենք անում հասարակական ,մշակութային ,սպորտի,
կրթության եւ բոլոր ոլորտների այն մարդկանց ովքեր մտահոգ են երկրի ստեղծված անկայուն վիճակով ։Կոչ ենք անում միասնության,միանալու եւ կիսվելու իրենց փորձով 3-րդ ուժի ամուր եւ կայուն թիմում։
Այո ըստ ուսումնասիրությունների եւ սոց. հարցման,մարդկանց 70%-ը, ցանկանում է, որ հայրենասեր եւ հայրենատենչ լիդերներ լինեն երկրի ղեկին։
Քաղաքականությունն ու հասարակական գործունեությունն այժմ ավելի քան երբևէ կարևոր են ժողովրդի և պետության համար։
Պարզապես պետք է օգնել երկրին
Հարգելի մտավորականներ ձեր լռությունը եւ անտարբերությունը համարվում է հանցավորություն։
Մենք կարող ենք գետի հունը փոխել ի շահ Հայաստանի,եթե բոլոր տարաձայնությունները մի կող դնենք եւ միավորվենք»։