Այսօր էլեկտրոնային լրատվամիջոցներից տեղեկացանք, որ ֆեյսբուքյան օգտատեր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանն իր ֆեյսբուքյան էջում ուղևորավարձի թանկացման հետ կապված հայտարարության առաջարկ է արել, որում ասվում է. ՙեթե կա որևիցե գծատեր, ով դժգոհ է պայմաններից և հրաժարվում է 100 դրամով սպասարկել, ապա ես պատրաստ եմ վերացնել այդ գիծը գծատիրոջ ամբողջ գույքով:
Կարող ենք գնահատել նրա գույքը և պարտավորվում եմ խելամիտ պայմաններով ու ժամկետում մարել այդ գումարը:

Այս առիթով հայտարարում ենք, որ ՀՀ Փոխադրողների միությունը լիազորված է առնվազն NN 4, 17, 30 երթուղիները սպասարկող ընկերությունների կողմից երթուղային տվյալ գծերի սպասարկումն անմիջապես հանձնել Ձեզ, իսկ հանձնվող գույքի վճարման պայմանների և գրավադրված գույքի վարկի մարմար պարտավորությունների ստանձնման համար պատրաստակամ ենք օր առաջ սկսել բանակցություններ:

Հաշվի առնելով Ձեր առաջարկը, խնդրում ենք տասնօրյա ժամկետում ներկայացնել Ձեր գնողունակության վերաբերյալ երաշխիքներ և անցնել բանակցությունների գործնական փուլ:

Հարգանքներով
ՀՀ Փոխադրողների միության նախագահ Հ. Եղիազարյան 093-46-33-02