«Ժառանգություն» կուսակցության ներսում ամեն ինչ այնքան էլ խաղաղ չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել:
Այս մասին մեզ հետ զրույցում ներկայացրեց «Ժառանգության» համակիրներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։

 

Ըստ նրա' օրերս վարչության նիստի ժամանակ Արմեն Մարտիրոսյանի եւ Ստյոպա Սաֆարյանի միջեւ. «Էլ գող փիսո, էլ քաչալ շուն՛՛ մակարդակի լեզվակռիվն ուղեկցվել է բռունցքների գործադրմամբ: Ավագանու անդամները մի լավ ծեծել են իրար: Ըմբշամարտիկ Արմեն Մարտիրոսյանի հրվածներից տուժել է ոչ միայն Ստյոպա Սաֆարյանը, այլեւ նրանց բաժանելու հասած կանայք»:

 

Այս առնչությամբ Ստյոպա Սաֆարյանը HayNews.am-ին պարզաբանեց. «Ձեռնամարտ ու նման կարգի գունավոր երազներ չեն եղել, իրար հարվածող չի եղել, հիվանդանոց ընկնող չի եղել եւ այլն։ Այո, բանավեճեր ու վեճեր լինում են վարչությունում տարբեր խնդիրների շուրջ: Բայց ձեռնամարտ չի եղել»։