Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը ծրագրում են ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի Էներգետիկական հատվածի դեմ եւ արգելել իրենց ընկերություններին ներդրումներ կատարելու ՌԴ-ի նավթային ճյուղում՝ կապված Ուկրաինայի ճգնաժամի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են արեւմտյան ԶԼՄ-ները՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտոնատարների հայտարարություններին:

 

Ինչպես նշում են աղբյուրները, պատժամիջոցները կարող են վերաբերյալ նավթային այնպիսի հսկաների, ինչպիսիք են Exxon Mobil-ը, BP Plc-ը, որոնք վաղուց են համագործակցում Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ նավթի հետախուզմանը Արկտիկայում, խորջրյա հորատմանը:

 

Ռուսական աղբյուրները պարզաբանել են, որ 2014 թվականի հուլիսին Ռուսաստանի նավթի հատվածի նկատմամբ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցները վերաբերում Էին միայն «ոչ ավանդական նավթի հանքավայրերի համար տեխնոլոգիաների ու ծառայությունների» մատակարարումներին:

 

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են դիտորդները, պատժամիջոցների պատրաստված փաթեթի ուժի մեջ մտնելը հետաձգված Է, դրանք կարող են չեղյալ հայտարարվել, եթե Ռուսաստանը, ինչպես Արեւմուտքում են հայտարարում, «հետեւի Ուկրաինայում հաստատված հրադադարի ռեժիմին»,-հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: