Բունդեսլիգայի շրջանակներում «Պադերբորնի» և «Հանովերի» միջև հանդիպմանն առաջնության նորեկ, «Պադերբորնի» հարձակվող Մորից Շտոպելկամպը հանդիպման 83-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ:

Գոլը Գերմանիայի առաջնությունում ռեկորդային է. այն ամենահեռու տարածությունից գրանցված գոլն է: Գոլը հեղինակվել է 82 մետր հեռավորությունից: