armsport.am«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Գրանադայի» դեմ խաղում (4:0) կրկին գոլի հեղինակ դարձավ։

Այդպիսով, 29-ամյա պորտուգալացին դարձավ մադրիդյան ակումբի առաջին խաղացողը, ով Իսպանիայի առաջնության 8 անընդմեջ խաղերում գոլի հեղինակ է դառնում։ Պուշկաշը, Օլմեդոն, Ուգո Սանչեսը եւ Օլսենը նախկինում 7 խաղ անընդմեջ էին գոլի հեղինակ դարձել։ Այս մասին հայտնում է «Ռեալի» պաշտոնական կայքը։

Ընթացիկ մրցաշրջանում «արքայական ակումբի» հարձակվողը ներքին առաջնությունում 17 գոլի հեղինակ է դարձել։