sport.times.amԲրազիլիայի առաջնության 32-րդ տուրի' «Կորինտիանս»-«Կորիտիբա» հանդիպման ժամանակ զվարճալի միջադեպ է գրանցվել:
Առաջին խաղակեսում խաղադաշտ է մտել շուն, ինչի հետևանքով հանդիպումն ընդհատվել է, իսկ անվտանգության համակարգի աշխատակիցները շանը չեն կարողացել դաշտից դուրս բերել այնքան ժամանակ, մինչև վերջինս իր կամքով չի հեռացել:
Նշենք, որ խաղն ավարտվել է 2:2 հաշվով: 32-րդ տուրից հետո «Կորինտիանսը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, իսկ «Կորիտիբան»' 17-րդ: