Նոյեմբերի 2-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռուբինյանց և Դրոյի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Աուդի» մակնիշի 51 ZT 500 պետհամարանիշի (վարորդ' Տ. Հ., ծնվ. 1992 թ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 35 TO 105 պետհամարանիշի (վարորդ' Մ. Գ., ծնվ. 1955 թ.)ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ. Մ.-ը (ծնվ. 1959 թ.) և Շ. Մ.-ը (ծնվ. 1985 թ.), տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների' տուժածների առողջական վիճակը բավարար է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: