Նոյեմբերի 30-ին, ժամը 02.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դ. Անհաղթի փողոցում՝ շատրվանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օնգությունը:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դ.Անհաղթ և Ռուբինյանց փողոցների խաչմերուկի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 01LV010 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին, այնուհետև՝ «Կալիֆորնիա բուրգերս» սրճարանի պատին և շրջվել:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Հ. Ա.-ը (ծնվ. 1987 թ.) և Գ. Է.-ը (ծնվ.1990 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ Գ.Է.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել, իսկ Հ. Ա.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: