Օգոստոսի 15-ին, ժամը 23.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում' Ամերիկյան դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա երկու տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Միթցուբիշի Չարիոթ» մակնիշի 34RD814 պ/հ (վարորդ' Ա. Ղ., ծնվ. 1975թ.) և «Օպել Վեկտրա» մակնիշի 51RZ001 պ/հ ավտոմեքենաները (վարորդ' Մ. Կ., ծնվ. 1950թ.): «Միթցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը:
«Միթցուբիշի» ավտոմեքենայի վարորդ Ա. Ղ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ ուղևորներ' ՌԴ քաղաքացիներ Մ. Չ.-ը (ծնվ.1987թ.), Լ. Ա.-ը (ծնվ.1973թ.), Ն. (ծնվ.1998թ.) և Մ. (ծնվ. 2002թ.) Ա.-երը, Լ. (ծնվ.2007թ.) և Դ. (ծնվ. 2006թ.) Ղ.-երը հոսպիտալացվել են «Սրբ. Մարիամ Աստվածածին» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Միթցուբիշի Չարիոթ» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի փականը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: