Հուլիսի 17-ին' ժամը 21.03-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին' «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 67ՍՏ544 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը, ինչի հետևանքով վարորդ' 1948թ. ծնված Վ. Խաչոյանը և ուղևոր՝ 1982թ. ծնված Մ. Միրզախանյանը ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և ստանալով անհրաժեշտ բուժօգնություն՝ հրաժարվել են հոսպիտալացումից: