Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարեւանությամբ, բախվել են Երեւանի բնակիչներ, 30-ամյա Էդգար Մ.-ի BMW եւ 24-ամյա Հարություն Զ.-ի Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայում: Վթարի հետեւանքով Mercedes մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների` տուժածներ չկան: Փրկարարները կողաշրջված ավտոմեքենան ուղղել են եւ տեղափոխել: