ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համագործակցության շրջանակում Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերը կտեղափոխվեն ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ'օրերս բրիտանական «The Daily mail»-ն անդրադարձել է Հայաստանում ժամանցի վայրերում պահվող արջերի խնդրին' հրապարակելով Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում պահվող արջերի լուսանկարները: Պարբերականը նշել էր, որ Հայաստանի ժամանցի վայրերում պահվող արջերը գտնվում են անմխիթար եւ սոված պայմաններում: