Հուլիսի 19-ին՝ ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նաիրի Զարյան և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում «Տավրիա» մակնիշի 21 ՏԼ 333 պետհամարանիշով ավտոմեքենան կողաշրջվել է: Առկա է վառելիքի արտահոսք:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: