Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Լոկոմոտիվից» 2:4 հաշվով կրած պարտությունը.

«Մինչև 2:0 հաշիվը' մենք մեր պայմաններն էինք թելադրում: Իսկ հետո «Լոկոմոտիվը» ապշեցուցիչ 10 րոպե ցուցադրեց: Ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Երկու գոլերից հետո թիմը հայտնվեց նոկաուտի մեջ: Արդյունքում՝ այդպես էլ չկարողացանք ուշքի գալ: Մեր նախկին մարզիչը՝ Դան Պետրեսկուն, ասում էր, որ ամենավտանգավոր հաշիվը 2:0 հաշիվն է: Հիմա հասկանում եմ՝ ինչու»,- դարպասապահի խոսքը մեջբերում է sovsport.ru-ն: