.armsport.amԴորտմունդի «Բորուսիայի» սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչը, գերմանացի Մատիաս Գինտերը եւ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խոսել են Գելզենկիրխենի «Շալկեից» կրած պարտության մասին Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում:
Սուբոտիչ. «Առաջին խաղակեսում այնքան էլ լավ չէինք գործում: Ամեն դեպքում գերազանցում էինք «Շալկեին»: Երկրորդ խաղակեսում ավելացրեցինք, բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք: Շատ վտանգավոր էինք գործում, սակայն չկարողացանք դառնալ գոլի հեղինակ»:
Գինտեր. «Հերթական անգամ շատ արագ երկու գոլ բաց թողեցինք: Միշտ էլ բարդ է խաղալ, երբ պարտվում ես 0:2 հաշվով: Երկրորդ խաղակեսում ճնշում էինք գործադրում, փորձում էինք գրավել մրցակցի դարպասը: Մեզ չէր բավականացնում վերջին փոխանցումը: Ցավալի է, որ այսպիսի խաղը չբավականացրեց մեզ»:
Օբամեյանգ. «Հիասթափությունը շատ մեծ է: Հանդիպման սկզբնամասում բավականաչափ կենտրոնացած չէինք. բաց թողեցինք երկու արագ գոլ: Երկրորդ խաղակեսում արեցինք հնարավոր ամեն ինչ: Այնպիսի զգացողություն ունեինք, որ կարող ենք հավասարեցնել հաշիվը: Սակայն, ցավոք սրտի, ինչ-որ բան չբավականացրեց,- Օբամեյանգի խոսքերը մեջբերում է Գերմանիայի փոխչեմպիոնի պաշտոնական կայքը»:
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի թիմը 1:2 հաշվով պարտվեց դերբիում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիմանը