Սիրիայի Քոբանի քաղաքում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման շարքերում քուրդ աշխարհազորայինների դեմ այլ երկրներից ժամանած ջիհադականներին զուգահեռ ադրբեջանցի դիպուկահարներ են կռվում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

 

Ձգտելով ձախողել Քոբանին ջիհադականներից ազատագրելու քուրդ աշխարհազորայինների ծրագրերը' ԻԼԻՊ-ը փորձում է իր վերահսկողության տակ վերցնել թուրք-սիրիական սահմանում գտնվող Մուրսիթփընար բնակավայրը եւ դրանով Քոբանին վերցնել ամբողջական շրջափակման մեջ:

 

Նշվում է, որ քրդերի դեմ հարձակումներում ԻԼԻՊ-ն օգտագործում է մահապարտ-կամիկաձեների եւ մեծ թվով դիպուկահարների' Ադրբեջանից, Չեչնիայից եւ Ուզբեկստանից' նրանց օգնությամբ մշտական գնդակոծության տակ պահելով քուրդ աշխարհազորայիններին: