Նյու Յորքի համաշխարհային առևտրի կենտրոնը բացվել է վարձակալների համար սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից 13 տարի անց: Այս մասին հայտնել է Associated Press-ը:
Conde Nast հրատարակչությունը կսկսի տեղափոխվել One World Trade Center, որը կառուցվել է ահաբեկչության հետևանքով քանդված աշտարակների տեղում։ Այժմ նոր 104-հարկանի երկնաքերը համարվում է ամենաբարձր շենքն ԱՄՆ-ում։
New York Times-ի մեջբերմամբ՝ Conde Nast-ը, սակայն, չի լինի առաջին կազմակերպությունը, որը մուտք կգործի նոր երկնաքեր։ Մեկ շաբաթ առաջ World Trade Center է տեղափոխվել Նյու Յորքի և Նյու Ջերսիի նավահանգստային վարչությունը։