Նոյեմբերի 3-ին' ժամը 09.37-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի՝ Լանջիկ-Մաստարա հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի՝ Լանջիկ-Մաստարա հատվածում «Օպել» մակնիշի 19TL879 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Պ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել. տուժածներ չկան:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: