«911» ծառայություն սեպտեմբերի 16-ին, ժամը 05:59-ին տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 132 հասցեում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դավիթ Զ., ծնված 1996 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել:

Վարորդը քաղաքացիների ուժերով տեղափոխել է Աշտարակի ԲԿ, որտեղ հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: