Հուլիսի 10-ին՝ ժամը 02։24-ին, տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում՝ «Վիլլա Գարի» շինանյութի խանութի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ծառին. տուժածներ չկան:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ.Գրիգորյանի վարած «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 30UL336 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. հրդեհ չի բռնկվել:
Դեպքի վայրում հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հովացման և ճանապարհի լվացման աշխատանքներ: