wrestling.amՆոյեմբերի 7-9-ը Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրի «Դրուժբա» մարզապալատում 4-րդ անգամ կանցկացվի ըմշամարտի Եվրոպայի ազգերի գավաթի թիմային բաց խաղարկությունն, որը նաև «Արլոսի» գավաթ անվանում է կրում և համարվում է նաև ռուս հռչակավոր ըմբիշ, հայտնի մարզիչ, ըմբշամարտի ՌԴ-ի ֆեդերացիայի առաջին նախագահ Իվան Յարիգինի հուշամրցաշար:
Այս մրցաշարին սովորաբար հրավիրվում են մասնակցելու Եվրոպայի առաջնությունում թիմային պայքարում լավագույն արդյունքներ արձանագրած ընտրանիները:
Ստուգատեսն, որը 3 մլն ռուբլի մրցանակային հիմնադրամ ունի, այս անգամ կընթնա առանց Հայաստանի պատվիրակների մասնակսության: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Ուկրաինայի և Հունգարիայի,
իսկ ազատ ոճի ըմբշամարտի կանանց մրցաշարում էլ Ռուսաստանի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի և Բելառուսի ընտրանիները:
Նոյեմբերի 7-ին կընթանա կանանց ընտրանիների մրցաշարը, իսկ հաջորդ երկու օրերին՝ տղամարդկանց հավաքականների մրցավեճը: