Սիրիայի ազգային հաշտության նախարար Ալի Հայդարը Թուրքիայի վերաբերյալ հանդես է եկել կոշտ հայտարարությամբ' նշելով, որ Թուրքիայի և Սիրիայի միջև պատերազմական իրավիճակ է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը:

 

Ալի Հայդարը նշել է, որ թեպետ այժմ Միացյալ Նահանգների հետ իրենք որոշակիորեն համագործակցում են իսլամիստ ահաբեկիչների դեմ պայքարում, այդուհանդերձ դա չի ենթադրում, թե Սիրիայի և ԱՄՆ միջև բարեկամական հարաբերություններ են: «ԱՄՆ-ն Սիրիայի Ձմեռ պապը չէ, այն մինչև հիմա Սիրիայի ժողովրդի թշնամին է եղել: ԱՄՆ-ի նպատակներն ու ռազմավարությունը դեռ չեն փոխվել, այդ իսկ պատճառով դեռ մեր թշնամին է: Իսկ Թուրքիայի դիրքորոշումն անգամ քննարկման դնել չի կարելի: Ճգնաժամն սկսվելուց ի վեր այն քննադատեցինք: Այս պահին Թուրքիայի հետ պատերազմական վիճակում ենք, և բոլորն էլ այդ մասին գիտեն»,- նշել է Հայդարը: