Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հայտարարություն է արել Բունդեսթագում Հայոց ցեղապանության մասին բանաձևի ընդունման առնչությամբ: Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայի քայլը բնորոշել է հերթապահ ձևակերպումներով' անվանելով այն «ամոթալի»:

 

 

Պաշտոնական Անկարան նշել է, թե իրենք Գերմանիայի Դաշնային խորհրդարանից սովորելու ոչինչ չունեն: Նրանք մեղադրել են գերմանական կողմին 1915 թվականի դեպքերի հարցում կողմնակալ լինելու մեջ: Որպես նման գործելաոճի պատճառ' Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Գերմանիային հակաթուրքականության ու հակաիսլամականության տրամադրվածություն ունենալու մեջ:

 

 

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից ասել են, թե Բունդեսթագը պատմությունը մեկնաբանել է իր ձևով: Պաշտոնական Անկարայից հայտնել են, որ Գերմանիայում իրենց դեսպանը հետ է կանչվում խորհրդակցությունների համար: