Եվրոպայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը լրջորեն անհանգստացրել է պաշտոնական Անկարային: Թուրքայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը հրավիրած մամուլի ասուլիս ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է ապրիլի 15-ին քվեարկության դրվելիք բանաձևի հետ կապված իր մտահոգությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Timeturk.co m-ը:

 

Նա, մասնավորապես, հայտնել է, որ իրենց տեսակետը խնդրի վերաբերյալ արդեն իսկ հայտնել են եվրոպական կառույցին: «Մենք հայտնել ենք, որ խնդրի քննարկումը խորհրդարանականների կողմից ճիշտ չենք համարում: Համապատասխան միջոցները մեր կողմից արդեն իսկ ձեռնարկվել են»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը: