ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինան գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին:
«Ուկրաինայում կրկին արյուն է թափվել: Երկիրը գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին: Սա շատ տխուր է: Ուկրաինայի ողբերգության պատճառը նրանում է, որ օրինական իշխանությունը չփորձեց պահպանել տարածաշրջանում կարգ ու կանոնը, երբ այնտեղ սկսվեցին ադմինիստրատիվ հաստատությունների գրավումը: Այդ իսկ պատճառով նման իշխանությունը հավասարվեց զրոյի: Իսկ ոչ լեգիտիմ իշխանությունները, հակառակը, հուսով են վերականգնել այն կարգը, որը նրանք իրենք են ցինիկաբար ոտնահարել' իշխանության գալով զինված խռովության արդյունքում»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:
«Գործողությունները հակազդեցություն ծնեցին: Պետական հանցագործությունը (հեղաշրջում Կիևում)' շրջաններում ժողովրդական ցույցերը: Իրադարձությունների շղթայական ռեակցիան: Քաղաքական ու տնտեսական: Սակայն ամենակարևորն այլ է: Ցավում ենք մարդկանց համար, ովքեր ապաշնորհ քաղաքական գործիչների զոհն են դարձել, որոնց նրանք չեն ընտրել, և անպատասխանատու արմատականների զոհը, ովքերի իրենցով են փոխարինել ոստիկանությանն ու բանակը: Իշխանության դատարկությունը լցրեց քաոսը»,- հավելել է նա:
Նա նշել է, որ այժմ հասկանալի է դարձել այն մարդկանց իրական մտադրությունները, ովքեր գրավել են Կիևի իշխանությունը: