Slaq.am-ը շարունակում է ներկայացնել Ազգային ժողովի պատգամավորներին:
Այս անգամ ներկայացնում ենք ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին:
Կարո Կարապետյանը ԱԺ-ում նորեկ չէ, նա խորհրդարան է մտել 2007թ.-ից ԲՀԿ-ի համամասնական ընտրակարգով: 2012թ. ևս նա պատգամավոր դարձավ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով:
Կարապետյանը խորհրդարանական նիստերին պարտաճանաչ կերպով չի մասնակցում, 5-րդ գումարման նիստերից բացակայել է 66 անգամ:
Ըստ parliamentmonitoring.am կայքի' այս ամիսների ընթացքում նա հանդես չի եկել ելույթներով և հարցադրումներով:
Նշենք, որ Կարո Կարապետյանը հայտնի է Յուվեցի Կարո մականվամբ: Նա էլ այն պատգամավորներից է, ով խորհրդարանական գործունեության հետ բնավ կապ չունի:
Մինչ իր պատգամավոր դառնալը, ԱԺ-ում պատգամավոր է եղել նրա հայրը: Նա էլ այն հայտնի մարդկանցից է, ում որդիներն իրենց պահում են խիստ «չափավորված», ովքեր միշտ աչքի են ընկնում իրենց պահվածքով: Նրան է պատկանում Շահումյանի գինու գործարանը:
Ստորև ներկայացնում ենք Կարո Կարապետյանի կենսագրական տվյալները.
Ծնվելէ 1960թ. մարտի 17-ինԱրարատիմարզիՇահումյանգյուղում:
1991թթ. ավարտել է Կիեւի միլիցիայի ակադեմիան: Իրավագետ:
1986-1990թթ. աշխատել է Մասիսի ՆԳ բաժնում' որպես քրեական հետախուզության օպեր լիազոր, 1991-1994թթ.' Արտաշատի ՆԳ բաժնի պետական ունեցվածքի բաժանմունքում' ավագ օպերլիազոր, 1995-1996թթ.' Էջմիածնի ռեգիոնալ վարչության քրեական հետախուզության բաժնում' պետի տեղակալ, 1997-2003թթ.' ՀՀ զինվորական դատախազի օգնական, այնուհետեւ ավագ օգնական, 2003-2007թթ.' Աշտարակի շրջանի ՆԳ բաժնի պետ:
2007-2012թթ.' Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 19.06-2007-31.05.2012թթ.' Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան», «Անդրանիկ Օզանյան» եւ միլիցիայի գերազանցիկության մեդալներով:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Կարո Կարապետյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 2 տուն Արարատի մարզում' 7799 քմ ընդհանուր մակերեսով, և 1 հողամաս' 0.77 հատարածքով:
Հայտարարագրի «Շարժական գույք» և « Թանկարժեք գույք» բաժինները չի լրացրել:
Տարեկան դրամական եկամուտը' 3 մլն 143 հազ. 440 դրամ (պատգամավորի աշխատավարձ):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ' 49 մլն ՀՀ դրամև 108 հազար ԱՄՆ դոլար:
Արժեթուղթ կամ այլ ներդրում, ըստ հայտարարագրի, չունի: