Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այն կարծիքին Է, որ Էբոլա վիրուսի բռնկումն Աֆրիկայում կհաջողվի վերացնել վեցից ինն ամսվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Սյուզանա Յակաբը:
«Կան այն բանի մի քանի դրական նշաններ, որ առայժմ ձեռնարկված միջոցների արդյունքներն, օրինակ, Լիբերիայում, ցույց են տալիս վիրուսի տարածման որոշակի դանդաղում, բայց դա հարկավոր Է զգուշությամբ ընդունել: Վիրուսի տարածումը նախկինի պես ավելի արագ Է ընթանում, քան դրան հակազդելու միջոցառումները: Գործողության մեր ղեկավարը, որը վերջին 48 ժամն անցկացրել Է համաճարակի Էպիկենտրոնում, նախկինի պես այն կարծիքին Է, որ համաճարակին կարելի Է հաղթել առաջիկա վեցից ինն ամիսների ընթացքում, ինչը շատ լավ նորություն Է»,-ասել Է Յակաբը Եվրախորհրդարանում կայացա ծ լսումների ժամանակ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում Էբոլա տենդի զոհերի թիվը կարող Է գերազանցել 5 հազարը՝ վարակման 13703 դեպքերից: Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել Է արեւմտաաֆրիկյան երեք երկրում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: