Եվրամիության բնակչության ավելի քան քառորդ մասին աղքատություն Է սպառնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Եվրոստատի տվյալները:
2013 թվականին Եվրամիության 122,6 մլն բնակիչներ հայտնվել են աղքատության կամ սոցիալական մեկուսացման եզրին:
Հրատարակությունը նշում Է, որ աղքատությունն սպառնում Է, նախեւառաջ, Բուլղարիայի բնակիչներին, որտեղ քաղաքացիների 48 տոկոսն ապրում Է բավականին ծանր վիճակում: Ռումինիայում, Հունաստանում, Լատվիայում եւ Հունգարիայում քաղաքացիների ավելի քան մեկ երրորդը նույնպես հայտնվել Է աղքատության ճիրաններում: Համեմատաբար լավ Է վիճակը Չեխիայում (14,6 տոկոս), Հոլանդիայում (15,9 տոկոս), Ֆինլանդիայում (16 տոկոս), Շվեդիայում (16,4 տոկոս) եւ Ֆրանսիայում (18,1 տոկոս):
Փորձագետները հիմնվել են յուրաքանչյուր երկրում եկամուտների մասին բնակչության հարցումների արդյունքների եւ կենսամակարդակի վերաբերյալ վիճակագրական տվյալների վրա:
Հրատարակությունը նշում Է, որ, թեեւ աղքատության մեջ ապրող մարդկանց բաժինը 2012 թվականի 24,8 տոկոսից 2013 թվականին կրճատվել Է մինչեւ 24,5 տոկոս, իրադրությունը նախկինի պես մնում Է տագնապալի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: