Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկեց կուսակցության գործադիր մարմնի նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը վարում է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ փոխն ախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

 

Նիստին ներկա չէ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով Մոսկվայում մասնակցում է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստին:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Կուսակցության նախագահի կամ գործադիր մարմնի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կարող է հրավիրել արտահերթ նիստ: Նիստն օրինական է, եթե ներկա է գործադիր մարմնի անդամների առնվազն 2/3-ը: