Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը վարում է Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ' ՀՀԿ գործադիր մարմնի նիստին կհաջորդի կւսակցության խորհրդի նիստը: Ակնկալվում է, որ նիստերի ընթացքում քննարկվելու է Սահմանադրական բարեփոխումնե րի հարցը, ինչպես նաև անդրադարձ կլինի ներքաղաքական վերջին զարգացումներին, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդաժողովին և այլ հարցերի:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախորդ նիստի ընթացքում հայտարարել էր, որ խորհրդի նիստի ավարտից հետո ՀՀԿ-ն կտա հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները: