Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության ԳՄ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստը վարում է ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

 

Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պաշտոնատար այլ անձինք:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Կուսակցության նախագահի կամ գործադիր մարմնի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կարող է հրավիրել արտահերթ նիստ: Նիստն օրինական է, եթե ներկա է գործադիր մարմնի անդամների առնվազն 2/3-ը: