Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստը վարում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և այլն:

 

 

Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին կներկայացնի նիստի ընթացքում քննարկված հարցերը և կպատասխանի նրանց հարցերին: