Էբոլայի դեմ պատվաստանյութը համաճարակից տուժած Աֆրիկայի երկրներում կսկսեն կիրառել արդեն 2015 թվականի հունվարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Սյուզաննա Յակաբը:

 

«Ինչ վերաբերում Է Էբոլային, ապա մշակվում Է երկու պատվաստանյութ, եւս հինգ պատվաստանյութեր սկզբնական մշակման փուլում են: Երկու պատվաստանյութեր ԱՀԿ-ի համակարգմամբ արդեն մարդկանց վրա թեստավորվում են դրանց արդյունավետության եւ անվտանգության ստուգման արագացված ընթացակարգերի շրջանակներում:

 

Եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք կարող ենք հնարավորություն ստանալ պատվաստանյութերը տուժած երկրներում օգտագործել 2015 թվականի հունվարին»,-նշել Է Յակաբը Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ:

 

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն այն կարծիքին Է, որ Էբոլա վիրուսի բռնկումն Աֆրիկայում կհաջողվի վերացնել վեցից ինն ամսվա ընթացքում: «Կան այն բանի մի քանի դրական նշաններ, որ առայժմ ձեռնարկված միջոցների արդյունքներն, օրինակ, Լիբերիայում, ցույց են տալիս վիրուսի տարածման որոշակի դանդաղում, բայց դա հարկավոր Է զգուշությամբ ընդունել:

 

Վիրուսի տարածումը նախկինի պես ավելի արագ Է ընթանում, քան դրան հակազդելու միջոցառումները: Գործողության մեր ղեկավարը, որը վերջին 48 ժամն անցկացրել Է համաճարակի Էպիկենտրոնում, նախկինի պես այն կարծիքին Է, որ համաճարակին կարելի Է հաղթել առաջիկա վեցից ինն ամիսների ընթացքում, ինչը շատ լավ նորություն Է»,-ասել Է Յակաբը:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ աշխարհում Էբոլա տենդի զոհերի թիվը կարող Է գերազանցել 5 հազարը՝ վարակման 13703 դեպքերից: Զոհերի ամենամեծ թիվը գրանցվել Է արեւմտաաֆրիկյան երեք երկրում՝ Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: