Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հուսով Է, որ երբեւիցե երկրի կառավարությունը կգլխավորի ծգումով ասիացի քաղաքական գործիչը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նա հայտարարել է՝ շնորհավորելով մշակույթի նախարար Սաջիդ Ջավիդին, որը ճանաչվել Է ասիական արմատներով ամենաազդեցիկ բրիտանացին: Այս հասկացության ներքո Միացյալ Թագավորությունում նկատի ունեն երկրում բնակվող այն քաղաքացիներին, որոնք սերում են Մեծ Բրիտանիայի նախկին գաղութներից՝ Հնդկաստանից, Պակիստանից, Բանգլադեշից, Շրի Լանկայից:
Ջավիդը ծնվել Է 1969 թվականին Անգլիայում՝ Պակիստանից ներգաղթյալների ընտանիքում: Մինչեւ 2009 թվականին Պահպանողական կուսակցությունից խորհրդարանում ընտրվելը, նա եղել է «Չեյզ Մանհեթեն բանկի» փոխնախագահ եւ «Դոյչե բանկի» կառավարիչ-տնօրեն:
Քեմերոնը ելույթ Է ունեցել ամենամյա մրցանակների շնորհման արարողության ժամանակ, որոնք սահմանված են տարբեր բնագավառներում հաջողությունների հասած ասիական ծագմամբ բրիտանացիների համար: «Ես անհավատալիորեն երջանիկ եմ, որ ազդեցիկության ձեր ցուցակում առաջին տեղն զբաղեցնում Է Սաջիդ Ջավիդը՝ տաղանդավոր մարդը, որին ես խնդրել եմ մտնել նախարարների կաբինետի կազմ»,- ասել Է վարչապետը:
«Բրիտանիայում այժմ բարձր պաշտոններում նախկինի պես շատ քիչ են Էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները, ուստի անհրաժեշտ կտրուկ փոխել այդ իրավիճակը»,- հայտարարել Է վարչապետը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: