«Մենք պահանջւմ ենք, որպեսզի վարչապետն իջնի և մենք նամակը անձամբ իրեն հանձնենք, առաջարկենք վերանայել որոշման նախագիծը և հուսով ենք՝ մեր ընտրած վարչապետը կլսի մեզ։ Սա բողոքի ալիք է, որը միտում ունի կանխելու նախագծի որոշման ընդունումը»,֊ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մշակույթի նախարարության մամուլի գրական ծրագրերի համակրգող Տաթևիկ Սուքիասյանը։ Նրա խոսքով՝ սա կնպաստի մեծ թվով մարդկանց արտագաղթին։
Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանն էլ կարծիք հայտնեց, որ պետական կառավարման հատկապես կառուցվածքային փոփոխություններին պետք է նախորդեն խորքային մասնագիտական քննարկումներ։
Կառավարության աշխատակիցը հանդիպեց շենքի դիմաց կանգնած բողոքող աշխատողների հետ։ Մշակույթի նախարարության աշխատակիցները փոխանցեցին իրենց նամակը և ասացին՝ պահանջում են հանդիպում վարչապետի հետ։