ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարել է, որ Բեռլինում կայացած «Նոր քաղաքականություն» համաժողովի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ընթացքում մտադիր է պաշտպանել Ռուսաստանի դիրքորոշումը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։: Այս մասին գրել է Обозреватель-ը։
«Ես, իհարկե, կօգտագործեմ Բեռլինյան պատի քանդման 25-ամյակի առիթն այն առումով, որ այլևս երբեք ոչ մի պատ չլինի, ոչ միայն քարե, այլև բարոյական և համամարդկային։ Ինչպես ասում էր մանկական հեքիաթներից մեկի իմաստուն կատուն՝ պետք է համերաշխ ապրել:
Այդ նույն թեման ես մտադիր եմ բարձրացնել Մերկելի հետ զրույցի ընթացքում։ Իմ խորին համոզմամբ՝ Ուկրաինայի խնդիրը միայն պատճառ է, որից կարողացել է կառչել ԱՄՆ-ն։ Ռուսաստանը գնացել է դեպի նոր հարաբերություններ, ստեղծել է համագործակցության նոր կառույցներ։ Եվ ամեն ինչ լավ կլիներ, սակայն ԱՄՆ-ում ոչ բոլորին է դա դուր եկել։ Նրանք այլ պլաններ ունեն, նրանց այլ իրավիճակ է անհրաժեշտ։ Լավ կլինի, թե վատ, դա արդեն իրենց չի հետաքրքրում»,- հայտարարել է Գորբաչովը։