ԱՄՆ-ի զինվորականները «Իջիս» (Aegis) հակահրթիռային պաշտպանության նավային համակարգի միջոցով Խաղաղ օվկիանոսի երկնքում իրականացրել են երկու թեւավոր եւ մեկ բալիստիկ հրթիռների գրեթե միաժամանակյա կալանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Հակահրթիռային պաշտպանության գործակալության տեղեկատվության՝ որը մեջբերել Է Associated Press-ը, փորձարկումները, որոնց մասնակցել Է ամերիկյան «Ջոն Փոլ Ջոնս» Էսկադրային ականակիրը, անցել են Հավայան կղզիների շրջանում:

 

Բոլոր երեք ուսումնական թիրախները, որոնք միաժամանակ արձակվել են Կաուաի կղզու զինափորձարանից, հայտնաբերվել են հակահրթիռային պաշտպանության համակարգի մեջ մտնող ռադարի միջոցով:

 

Ինչպես նշել են Հակահրթիռային պաշտպանության գործակալությունում, դա եղել Է թիրախի՝ արդեն 29-րդ հաջող կալանումն «Իջիս» ծրագրով 35-ամյա փորձարկումների ընթացքում, որոնք սկսվել են 2002 թվականին: