Այն, որ «Սև հովազ» ջոկատի տղաների անունից ազատամարտիկ, անհայտ կորած ազատամարտիկի եղբայր Նահապետ Թումանյանի հասցեին տարածված հայտարարության իրական հեղինակները միանգամայն այլ մարդիկ են, ապացուցում է նաև ազատամարտիկ Սմբատ Սրեյանը, ով եղել է այդ ջոկատի հիմնադիրը: Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում պարոն Սրեյանը պատմեց.
-Ես եմ ստեղծել «Սև հովազ» ջոկատը, ես եմ հիմնադիր հրամանատարը: Հետո՝ 1990-ին, մտանք Հատուկ գունդ և ջոկատը լուծարվեց: Ռուստամն իմ տեղակալն է եղել: Ես եղել եմ վաշտի հրամանատար, Ռուստամ Գասպարյանը եղել է դասակի հրամանատար, ես եղել եմ 2-րդ գումարտակի հրամանատար, ինքը եկել է վաշտի հրամանատար, ես գումարտակից անցել եմ ուրիշ գործի, իրան բերել են «Արծիվներ»-ի հրամանատար:
Ես իրեն ասել եմ, դու քո այդ զինվորական կոչումով ջոկատի հրամանատար չես լինելու, եղել ես սպա, գնդապետ տղա ես, դու քո արած գործերը ճիշտ ներկայացրու, որ մարդիկ իմանան դու ազգի զինվոր ես եղել, եղել ես վաշտի հրամանատար: «Արծիվները», որ ստեղծվել են, այդ գումարտակի հրամանատարն ես եղել: Ռուստամը իմ համագյուղացին է:
Մենք մարտական ընկերներ ենք եղել, բայց ես կոչ եմ անում իմ ընկերներին, որ զինվորը քաղաքականությամբ պիտի չզբաղվի, սպան պիտի իր ազգի կողքին կանգնի: Կոչ կանեի, կխնդրեի իմ համագյուղացի Ռուստամին, որ էմոցիաներին չտրվի: Ես կոչ կանեի բոլորին, որպեսզի ճիշտ պատմությունը չխեղաթյուրեն: Ռուբիկին ու Ռուստամին ես հարգում եմ, բայց թող ճիշտը ներկայացնեն: Ես համոզված եմ, որ եթե Ռուստամին ու Ռուբիկին ինչ-որ բան պատահի, էլի մեր Զորավարը հաստատ նրանց կողքին կկանգնի, էլի կպաշտպանի: