«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը նոյեմբերի 7-ին պայթեցրել է Հոմսի մերձակայքում գտնվող գազատարը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական լրատվամիջոցները, պայթյունի հետևանքով 2 աշխատակիցներ զոհվել, մի քանիսը' վիրավորվել:
Հրշեջներին հաջողվել է մարել կրակը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը հսկողություն է հաստատել Աշ Շայիր գազային դաշտի վրա և ձեռնամուխ են եղել վնասված ենթակռուցվածքների աշխատանքի վերականգնմանը:
«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որը իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: