Պեկինում անցկացվող ԱԽՏՀ գագաթնաժողովին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

 

Նրանք քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախարարի հայտարարությանը:

 

Այս համատեքստում, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները հիշատակել են ապրիլի 17-ի Ժնևյան համաձայնագրերը, որոնց համաձայն Կիևը՝ երկրի բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ, պետք է սկսի սահմանադրական բարեփոխումների ձևով քաղաքական գործընթացը: